Դեղաբույսեր
Մանուշակը ժողովրդական բժշկության մեջ
Ըստ արեւելյան լեգենդի, մանուշակն առաջացել է Ադամի երախտագիտության արցունքներից, որոնք նա թափել է այն ժամանակ, երբ Գաբրիել հրեշտակից ստացել է Աստծո կողմից ներված լինելու մասին բարի լուրը:
Հին հույները սիրում էին իրենց բնակարաններն ու արձանները զարդարել մանուշակից պատրաստված ծաղկեպսակներով ու ծաղկեփնջերով: Ամեն տարի արդեն երեք տարին լրացած երեխաներին գարնան տոնին օրհնում էին մանուշակներով, որը նշան էր երեխաների` փոքրիկ քաղաքացիներ դառնալու:
Մանուշակով շատ հետաքրքրված էին նաեւ հին հռոմեացիները: Նրանք մանուշակն օգտագործում էին որպես դեղաբույս, ինչպես նաեւ՝ ավելացնում էին գինուն: Գալիացիների մոտ մանուշակը համարվում էր անմեղության, համեստության ու կուսության խորհրդանիշ, եւ այդ պատճառով էլ դրանով զարդարում էին նորահարսի անկողինն ու, Աստված մի արասցե` երիտասարդ աղջկա գերեզմանը:
Մանուշակը շատ օգտակար է նրանց, ովքեր էներգետիկական ուժի պակաս ու կամ հավասարակշռություն պահելու խնդիր ունեն: Այն ընդունված է օգտագործել խոհանոցում, արոմաթերապիայում ու ժողովրդական բժշկության մեջ:
Օգտագործվում են մանուշակի շատ տեսակներ: Մանուշակը շատ լավ է անոթներին ու զգայուն մաշկին: Այս բույսի տերեւներն ու թերթիկները պարունակում են մեծ քանակությամբ սալիցիլաթթու (ասպիրին): Մանուշակի թուրմն ունի նաեւ թեթեւ ցավազրկող հատկություն, եւ դրանով կարելի է ողողել կոկորդն ու բերանը:
Մանուշակի թերթիկներով կարելի է նույնիսկ ցիստիտ բուժել: Ներքին ընդունման հետ կապված` հարկավոր է զգուշություն, քանի որ մանուշակի թուրմի գերդոզավորումը կարող է թունավորում առաջացնել:
Եռագույն մանուշակը կամ անյուտայի աչիկներ դեղաբույսը պարունակում է շատ ալկալոիդներ` վիոլին, ինուլին, սապոլին: Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ այն լայն գործածություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Օրինակ` շատ լավ է ատամի ցավին, ճողվածքի ցավերին, հազին ու էլի շատ տարբեր հիվանդությունների դեպքում:
Մանուշակի թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ չոր հումքը լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 2 ժամ: Հետո այն ընդունել 1 ճաշի գդալից` օրը 3-4 անգամ: Այս թուրմը կարելի է օգտագործել նաեւ թրջոցների ձեւով:
Բացատային մանուշակը եւս վայրի դեղաբույս է: Սրանով պատրաստված թուրմն օգտագործվում է հազի, հարբուխի, մրսածության պատճառով առաջացած գլխացավի եւ այլ շատ հիվանդությունների դեպքում: Այն օժտված է հակաբորբոքային ու ցավազրկող հատկությամբ:
Մեր տատիկները բացատային մանուշակով պատրաստում էին հետեւյալ բաղադրատոմսը. 1 թեյի գդալ չոր հումքի վրա լցնել եռացրած, բայց սենյակային ջերմաստիճանի հասած 1 բաժակ ջուր ու թողնել փակ անոթի մեջ մի քանի ժամ, հետո ընդունել 2 ճաշի գդալից` օրը 3 անգամ:
Մանուշակի մի տեսակ էլ կա, որ ժողովրդի մեջ ընդունված է անվանել վիոլետկա, սրտիկ եւ այլն: Այս բույսն օժտված է թուլացնող ազդեցությամբ, ուժեղ միզամուղ է ու ցավազրկող: Վերջինիս ջրաթուրմն ընդունում են հազի, կրծքի մասում ցավերի, մրսածության դեպքում առաջացած ձայնի խզվածության ու բրոնխիտների դեպքում: Մանուշակի այս ձեւի չորացրած թերթիկները շատ լավ են վերքերին: Դրա համար անհրաժեշտ է չորացրած կամ թարմ մանուշակի տերեւներից վերցնել 3 գդալ ու վրան լցնել եռման ջուր, այնուհետեւ այն տաք վիճակով լցնել թանզիֆի կտորի մեջ, փաթաթել ու դնել ցավացող մասին: Մանուշակի այս տեսակից պատրաստված պրեպարատներն ընդունում են՝ որպես փսխեցնող միջոց:
Որպես կոսմետոլոգիական միջոց` մանուշակի յուղն օգտագործում են մաշկի քորը հանգստացնելու համար, ինչպես նաև այն շատ լավ է մաշկի թարախաբշտիկներին: Նրա նուրբ բույրը հանգստացնում է նյարդերն ու օժտված է հակասթրեսային ազդեցությամբ:
Տնային պայմաններում մանուշակի արոմատիկ յուղով կարելի է պայքարել կատարի, բրոնխիտի ու այլ բորբոքային հիվանդությունների դեմ: Այն ընդունում են նաեւ անեմիայի, արտրիտի, դիաթեզի, անգինայի, Բոտկինի հիվանդության դեպքում: Արոմատիկ յուղը հիմնականում օգտագործում են 3 տարբերակով` հոտ են քաշում հենց սրվակից, մերսման ձեւով քսում են մարմնի ցավոտ մասերին կամ այդ յուղը դնում են սենյակի տարբեր մասերում:
18.05.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ